Երկու հրատապ նախագիծ են սղղացնելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթ-ը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստեր կհրավիրի, «տունը մնացած» նախագծերից բացի, 2 կարեւոր փաթեթ են ընդունելու։ Մեկն Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են, որի խմբագրված տարբերակը դեռեւս ԱԺ չի ուղարկվել, եւ հայտնի չէ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է արտակարգ դրություն հայտարարելու մասին աղմկահարույց կետից: Հիշեցնենք․ առաջին ընթերցում անցած նախագծում նշված է․ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ կամ ՏԻՄ ընտրությունների նշանակվելուց հետո` մինչեւ թեկնածուների առաջադրման ժամկետի սկիզբը… մինչեւ քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված»։

Ապա ընտրական գործընթացը վերսկսելիս նոր քվեարկություն է կազմակերպվում: Այսինքն՝ իշխանությունը, տեսնելով, որ ընտրական որեւէ փուլում պարտվում է, կարող է ինչ-որ պատրվակով ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել եւ նոր քվեարկություն նշանակել։ Մյուս «հրատապ» նախագիծը Գյումրիում ԺՊ նշանակելուն է վերաբերում, ՏԻՄ օրենքում առաջարկվող փոփոխությամբ Փաշինյանը որոշել է հանրապետության երկրորդ քաղաքում ավարտել իշխանազավթումը եւ քաղաքապետի ԺՊ նշանակել, որ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ Գյումրու ընտրություններում հաղթի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս