Գյումրիում 16-ամյա երեխայի են դպրոցի մոտ դանակահարել․ կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «աջ գոտկային շրջանի պատառոտված արյունահոսող վերք»-ով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Հ. Ա․-ն, որին Գյումրի ք․ 10-րդ դպրոցի մոտակայքում դանակահարել է 16-ամյա Ն. Ս․-ն։

Վերջինիս ձերբակալել են։

Ըստ տեղեկությունների՝ պատճառը ձնագնդիկ խաղալիս միմյանց հարվածելու հետ կապված վեճն է եղել։

Քնար Մանուկյան




Լրահոս