Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից», -ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: