«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վարորդների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Հայտարարությունը տարածել է Երևանի քաղաքապետարանը՝ ներկայացնելով աշխատավարձի չափը։

Այսպես, հարկված (մաքուր) աշխատավարձերը՝

«ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ,

«Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ,

«Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։

«Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – 15:00 կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 093 674480»։

Հիշեցնենք, որ երեկ վարորդները գործադուլ էին հայտարարել՝ ներկայացնելով իրենց պահանջները։ Գործադուլի արդյունքում մի խումբ վարորդներ հեռացվեցին աշխատանից։ Քաղաքապետի տեղակալն էլ հայտարարեց, որ վարորդների գործողությունների համար ՀՀ Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։




Լրահոս