Դեկտեմբերի 3-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր Հողեր թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է տնակ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ թաղամասի 5-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 22։40-ին: Այրվել են վագոն-տնակը՝ գույքով (մոտ 18 քմ) և կից ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 7 գմ):