![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/fotoram_io_2024_12_04t114935_145.thumb_.jpg)
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի վերջին ձեռքբերումներին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, ներկայացվել են նաև ականավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի աշխատանքներից երկուսը:
Այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից:
Բացման խոսքում Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյն անձամբ ներկայացրել է Երվանդ Քոչարին՝ արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կերպարվեստում, ինչպես նաև կարևորելով այն հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համատեքստում։
Երվանդ Քոչարի թանգարանը խորին շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այդ մեծ ու նշանակալի իրադարձությանը մասնակցելու և իրենց աջակցելու համար։