Նախապես արդեն հրավիրել էի խմբակցության արտահերթ նիստ, և նիստի օրակարգում դրված էր Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացնելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Դրանք պարզվել են և դարձել են նրան հեռացնելու հիմքերից մեկը։ Դրանց առնվազն մի մասը մամուլում կա։ Այդ տեղեկատվությունների մի մասը գաղտնագրված է, հետևաբար, ես իրավունք չունեմ դրանք հայտնելու»,- նշեց Կոնջորյանը։
Հարցին՝ արդյո՞ք կարծում են, որ այս ամենով իրավապահները պետք է զբաղվեն՝ Կոնջորյանն պատասխանեց․
«Ես տեսնում եմ, որ այդ ամենով զբաղվելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։