
Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 18 տարեկանների մրցաշարի վերջին տուրում Սամվել Տեր-Սահակյանը ընդամենը 6 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել Հնդկաստանի ներկայացուցիչ Դաս Դեբաշիսի հետ և, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, նվաճեց աշխարհի չեմպիոնի Տիտղոսը: Վաստակած 7-ական միավորով 2-րդ տեղը կիսեցին Դաս Դեբաշիսն ու ռուս գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևը: