![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/photo_5368556125131237350_w.jpg)
Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Նշենք, որ Մալթայում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, սակայն լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ ԱԳ նախարարների միջև պլանավորված հանդիպում չկա։