ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները․ կազմակերպության գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի չմասնակցելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին որևէ կերպ չի անդրադառնում ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետությանը։ Այնուհանդերձ, ռազմաքաղաքական այդ դաշինքում հուսով են, որ Հայաստանի Հանրապետությունը որոշ ժամանակ անց դարձյալ կմիանա կազմակերպության աշխատանքներին։ Այս մասին դեկտեմբերի 4-ի ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունների ներկայիս ձևաչափը ձևավորվել է ՀՀ ռազմաքաղաքան ղեկավարության որոշմամբ։

«Այնուհանդերձ, Հայաստանի չմասնակցելը կազմակերպությունում քննարկվող հարցերին չի ազդում մեր աշխատանքի արդյունավետությանը։ Ամեն դեպքում, ելնում ենք այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին լիարժեք մասնակցությանը։ ՀԱՊԿ-ի անդամների կողմից որևիցե առարկություններ կամ խոչընդոտներ չկան։ Հուսով ենք, որ որոշ ժամանակ անց Հայաստանի Հանրապետությունն, այնուհանդերձ, կմիանա մեր կազմակերպության աշխատանքներին»,- նշեց Իմանգալի Տասմագամբետովը։

Հայաստանը 2024 թվականի փետրվարի 23-ից սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

 




Լրահոս