ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը։
Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները երեկ վաղ առավոտից գործադուլ են իրականացրել՝ դժգոհություն հայտնելով աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:
Քաղաքապետարանից հայտարարել էին, որ վարորդների պահանջները անտրամաբանական են եւ որ նրանք խոսում են շանտաժի լեզվով: 32 վարորդ ազատվել է աշխատանքից, իսկ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քննել վարորդների գործողությունները։