Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։20-ի սահմաններում «Ինտոքսիկացիա, բռնաբարություն հարցականով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել է Երևանի բնակիչ 19-ամյա Յ․ Տ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հայտնել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող «Տոսկանա» հյուրանոցում իր ծանոթի ընկերը օգտվելով իր անօգնական վիճակից և ալկոհոլի տակ գտնվելու հանգամանքից իր հետ ունեցել է սեռական հարաբերություն, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանները պարզել են, որ նրանք Երևանի բնակիչներ 37-ամյա և 30-ամյա տղամարդիկ են։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստի որդին է։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խոսքը հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդու մասին է։
ArmLur.am-ի հետ կապ հաստատեց Ժորա Հովհաննիսյանը, ով պնդեց, որ այն ինչ հրապարակվել է մամուլում, իրականությանը չի համապատասխանում, և բոլոր այն լրատվամիջոցները, որոնք իր անունը տարածել են, պատասխան են տալու։