Փաշինյանը բլոգերների հետ լայքերի մրցավազքի մեջ է մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը հավակնում է դառնալ բլոգեր, ինֆլուենսեր. համենայնդեպս դրա մասին են վկայում նրա հրապարակումները։

ArmLur.am-ը նկատեց, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի ակտիվություն ձեռք բերած իր սոցիալական էջում տեղադրել է լուսանկար, որով ցուցադրում է իր ֆեյսբուքյան էջի վերջին 28 օրվա ակտիվությունը, դիտելիությունը, կարճ ասած՝ վիճակագրությունը: Մի փաստ, որը սովորաբար բլոգերները, ինֆլուենսերները իրենց հետևորդներին են ցուցադրում, որպեսզի գովազդ պատվիրողները տեղեկություն իմանան, թե քանի ընթերցող ունի որեւէ բլոգեր:

Իր անձնական կյանքի, հեծանվավազքի արշավի, իր տիկոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ ժամանցային տեսանյութերի հաշվին ձեռք բերված ակտիվությունը նա մատուցում է իբրեւ իր նկատմամբ հանրային մեծ պահանջարկի փաստ: Մինչդեռ մեր երկիրը երեկ, այսօր, ցավոք նաեւ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված, վաղը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, բայց ՀՀ վարչապետը հայտնի պատումի նման «թիթեռ է նկարում»:

ArmLur.am-ը նկատեց, որ հրապարակված լուսանկարի մեկնաբանությունների բաժնում քաղաքացիներից շատերը ծաղրել են ՀՀ վարչապետի նման արարքը և բացասաբար վերաբերվել դրան, բայց անգամ վատ մեկնաբանությունները Փաշինյանը իբրև հաջողություն է մատուցում:

ArmLur.am-ի հետ զրույցում բլոգեր Նինա Տիտանյանը և մոդել Լուսինե Հայրապետյանը հաստատեցին, որ էջի ակտիվության ցուցանիշը շատերը տարծում են հենց գովազդատուների համար, ինչպես նաև նշեցին, որ բլոգերները այդ կերպ ներկայացնում են իրենց կողմից արված աշխատանքը:

 

 

Բլոգեր Մաշ Քարամյան

Պարուհի Էլյանորա Պետրոսյան

Բլոգեր Օվս

Բլոգեր Մերի Բաբայան

Մոդել Լուսինե Հայրապետյան

Բլոգեր Նիկոլ Փաշինյան




Լրահոս