Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի Հալեպ քաղաքից հարավ-արևելք գտնվող էս-Սաֆիրայի շրջանում գրոհայինների կողմից շրջափակված ռազմական ակադեմիայի սպաները և կուրսանտները ճեղքել են շրջափակումը Ռուսաստանի զինված ուժերի հետ համակարգմամբ։ Այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր Facebook-ի էջում։

Ըստ հաղորդագրության՝ Հաֆեզ ալ Ասադի անվան ռազմական ինժեներիայի ակադեմիայի կուրսանտները և սպաները դուրս էին եկել Հալեպից, սակայն կրկին հայտնվել էին գրոհայինների շրջափակման մեջ։ Կուրսանտները մարտեր են մղել գրոհայիների դեմ՝ կրելով կորուստներ։ Սակայն Սիրիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և քաղաքական մակարդակներում համակարգման շնորհիվ շրջափակումը խախտվել է, ապահովվել է կուրսանտների դուրսբերումը Հոմս քաղաք։

Նշվում է, որ գրոհայինների հետ բախումների ժամանակ վիրավորված կուրսանտներին Հոմսում կտրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնություն։

Նոյեմբերի 27-ի առավոտյան «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ծայրահեղական խմբավորման կազմավորումները լայնածավալ հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ գրավելով Հալեպը։ Սիրիայի կառավարական ուժերի և գրոհայինների միջև մարտեր են ընթանում։

 




Լրահոս