![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/photo_5368450713748893396_y-e1733317075767.jpg)
Սահմանադրության նոր հայեցակարգի ուղղությամբ բովանդակային քայլեր արվել են, բայց գործընթացը ինչ-ինչ պատճառներով դանդաղել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մոտ ապագայում կկարողանանք նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին: Չենք խախտի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում։ Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է, և մենք պետք է առաջ շարժվենք այդ ուղղությամբ, իսկ մեխանիզմի հետ կապված դեռևս հստակություն չկա, թե ինչ ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքները։ Այդ մասով որոշակի քննարկումներ պետք է տեղի ունենան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասել է նա: