Armenian text to speach

Դատախազությունը «ՔՊ»-ականներից հանցագործության մասին հաղորդում ստացե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեցին, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք է արել:

ArmLur.am-ը այս հարցով դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ ստացե՞լ է արդյոք ՀՀ գլխավոր դատախազը Աղազարյանի ենթադրյալ հանցանքի վերաբերյալ դիմում «ՔՊ»-ի կողմից և արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազը հանրային հայտարարությունների հիման վրա հարուցել է քրեական վարույթ՝ ենթադրյալ պետական գաղտնիքի արտահոսքի առիթով:

ArmLur.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ասացին, որ հարցերին կպատասխանեն գրավոր, որը ստանալու դեպքում ArmLur.am-ը այն կհրապարակի։

Այս ամենում հետաքրքիրն այն է, որ 3 պաշտոնյա հանրային կերպով խոսում են ենթադրյալ հանցագործության՝ պետական գաղտնիքի արտահոսքի մասին, որն իրագործել է ԱԺ պատգամավորը, սակայն հարկ է արձանագրել, որ այս մասին որևէ պաշտոնյա հաղորդում չի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Աննա Սրապիոնյան




Լրահոս