Ռուսաստանը պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ այնքանով, որքանով Թբիլիսին պատրաստ է դրան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա հեռանկարներին, ապա մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով այնքան, որքան պատրաստ է դրան Թբիլիսին»,- Զախարովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։