Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան ներկայացրել է, թե ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսի պարունակությունը հայտնվել իր մոտ։

Նրա խոսքով, Աղազարյանի հեռախոսն առգրավվել է անկախ մարմնի կողմից, որն էլ օրենքով սահմանված կարգով, ընթացակարգերն ու թույլտվություններն ունենալով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի.

«Երբ այդ մարմինը հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել, հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անտվանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ ՀՀ վարչապետին»։

Ըստ Փաշինյանի, երբ ՀՀ վարչապետի սեղանին նման տեղեկություններ են հայտնվում, նա տեղեկություններով կիսվել է օրենքով նման իրավասություն ունեցող անձանց հետ.

«Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք՝ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Փաշինյանը։




Լրահոս