«Փտած ուղեղ»․ Օքսֆորդի բառարանն ընտրել է «Տարվա բառ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օքսֆորդի անգլերեն լեզվի բառարանը «Տարվա բառ» է ընտրել brain rot արտահայտությունը։ Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի հրատարակչության մամուլի ծառայության՝ Oxford University Press-ի հաղորդագրությունը։

Brain rot-ը բառացիորեն թարգմանվում է «փտած ուղեղ» և այն տեղեկատվության, հատկապես առցանց բովանդակության չափազանց մեծ սպառման արդյունք է, որը չունի որևէ բովանդակային արժեք և բացասաբար է ազդում մարդու ճանաչողական կարողությունների վրա:

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, արտահայտության օգտագործման հաճախականությունը մեկ տարվա ընթացքում աճել է 230%-ով:

Նշվում է, որ brain rot բառն առաջին անգամ կիրառել է  ամերիկացի գրող Հենրի Դեւիդ Թորոն (1817-1862)՝ իր «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գրքում։

 




Լրահոս