Մարտունու ԲԿ-ում աշխատակցին ստիպել են անօրինական գործողությունների գնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ասաց, որ Մարտունի բժշկական կենտրոնի բուժքույր Վարդուհի Գրիգորյանին ԲԿ-ի աշխատակազմը ստիպել է անել այնպիսի գործողություն, որը անօրինական է: Հիվանդանոցում հավաքված մի խմբավորում այնպես է անում, որ Վարդուհի Գրիգորյանին հեռացնեն աշխատանքից:

Խնդիրը կայանում է նրանում, որ բժշկուհուն ստիպել են թղթերում նշել, թե կատարել է թմրանյութի ներարկում այն դեպքում, երբ չի արել:

Այս ամենից հետո հիվանդանոցում մի հանձնաժողով է ստեղծվել, որը Վարդուհի Գրիգորյանին տվել է խիստ նկատողություն:

Անուշ Պողոսյանը ասաց, որ բուժքույրը դիմել է Էթիկայի հանձնաժողով, սակայն իրենց պատասխանել են, որ այդ հարցով չեն զբաղվում, այնուհետև բուժքույրը դիմել է մարզպետին, վերջինս ասել է, որ այդ հարցը կկարգավորի, սակայն խնդիրը լուծում չի ստացել:

Նրանք դիմել են դատարան և հաղթանակով դուրս եկել այնտեղից:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Մարտունի ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն ArmLur.am-ի զանգերը մնացին անպատասխան:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս