Վրաստանում ոստիկանությունը դեկտեմբերի 4-ին խուզարկություն է սկսել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է «Mtavari Arxi» հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ կալանավորվել է «Հանուն փոփոխությունների կոալիցիա» քաղաքական ուժի առաջնորդ Նիկա Գվարամիան:
Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունների շարքը շարունակվում է։ Իրավապահները ստուգել են նաև «Միասնություն-Ազգային շարժում» երիտասարդական և «Դաիտովե» կազմակերպությունների գրասենյակներում։