Աշխատանքից ազատված վարորդները վաղը կվերադառնան աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի: Այդ մասին News.am-ին հայտնել է աշխատանքից ազատված վարորդներից մեկը՝ նշելով, որ այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ:

Նախօրեին վարորդները գործադուլ էին արել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավվում: Ակցիայից հետո 30-ից ավելի վարորդ ազատվել էր աշխատանքից, նրանց պահանջներն այդպես էլ չկատարվեցին:




Լրահոս