![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/sVJiW5li6Nx0vVho0YA4fleg4hoa4ClQ7AH7fGYQ.jpg)
Շախմատիստ Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» մրցաշարի առաջատարների շարքում է:
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում ընթացող համանուն մրցաշարում կայացան մեկնարկային երկու տուրերը: Հայաստանն այս մրցաշարում ունի երեք ներկայացուցիչ: Արամ Հակոբյանը 2 հնարավորից հավաքելով երկու միավոր 4 առաջատարների շարքում է: 1,5 միավոր ունի Արման Առաքելյանը և դեռևս միավոր չունի Աննա Սարգսյանը:
«Saint Louis Masters» շախմատային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: