ArmLur.am-ը տեղեկանում է, որ այսօր կայանալիք կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ կնշանակվի Արգիշտի Մեխակյանը։
Արգիշտի Մեխակյանը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
2020 թվականի դեկտեմբերի 3-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։
2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ազատվել է պաշտոնից։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը Խոյ համայնքում և ընտրվել Խոյի համայնքապետ։
Էմմա Միքայելյան