Աղբյուրը՝ tobaccoreporter.com
2024 թվականի նոյեմբերի 13-ին Շվեդիան պաշտոնապես դարձավ անծուխ երկիր։
Շվեդիայի հանրային առողջության գործակալության կողմից հրապարակված առողջապահական տվյալները ցույց են տալիս, որ Շվեդիայում ծնված մեծահասակների ընդամենը 4,5 տոկոսն է ծխում, ինչը ցածր է միջազգայնորեն ընդունված 5 տոկոսից՝ և դա հնարավորություն տվեց Շվեդիային ստանալ առանց սիգարետի ծխի երկրի կարգավիճակ:
Եվրոպայում ծխելու միջին մակարդակը 24 տոկոս է, ինչը հինգ անգամ գերազանցում է Շվեդիայում գրանցված արդյունքին: Ծխելու վնասի նվազեցման ակտիվիստներն ասում են, որ շվեդների հաջողությունը ծխելուն ավելի անվտանգ այլընտրանքների նկատմամբ նրանց քաղաքականության նորարարական մոտեցման արդյունքն է:
«Այս ուշագրավ ձեռքբերումը կարևոր պահ է գլոբալ առողջապահույթան համար և վկայում է այն առաջադեմ քաղաքականության մասին, որն առաջնորդել է ծխելու դեմ պայքարի Շվեդիայի մոտեցումը», – ասվում է է Smoke Free Sweden-ի ղեկավար Դելոն Հումանի հայտարարության մեջ:
1960-ականների սկզբին շվեդ տղամարդկանց գրեթե կեսը ծխում էր: Ընդունելով և խրախուսելով այլընտրանքային նիկոտինային արտադրանքների օգտագործումը, ինչպիսիք են սնուսը, նիկոտինային բարձիկները և անծուխ այլընտրանքները, Շվեդիան հստակ ճանապարհ է սահմանել դեպի սիգարետի ծխից զերծ հասարակություն՝ միաժամանակ պաշտպանելով հանրային առողջությունը:
«Նրանք պետք է ծառայեն որպես հույսի փարոս մնացած աշխարհի համար և ոգեշնչող ապացույց, որ պրագմատիկ, լուսավոր մոտեցումը կարող է ապահովել սենսացիոն առողջապահական ձեռքբերումներ և կյանքեր փրկել», – հավելել է Դելոն Հումանը։
Նոր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս ծխում է Շվեդիայի բոլոր մեծահասակների, ներառյալ ներգաղթյալների 5,3 տոկոսը: Հատկանշական է, որ տվյալները ցույց են տալիս նաև, որ Եվրոպայի այլ վայրերում ծնված մարդիկ երեք անգամ ավելի հաճախ կծխեին, եթե չտեղափոխվեին Շվեդիա․ «Շվեդիայի հաջողության բանալին նրա պրագմատիկ ուշադրությունն է վնասի նվազեցման, այլ ոչ թե արգելման վրա», – ասում է բժիշկ և Շվեդիայի բժշկական ասոցիացիայի նախկին նախագահ և գործադիր տնօրեն Անդերս Միլթոնը:
Անվտանգ նիկոտինային ապրանքների լայն տեսականի՝ մի շարք ուժեղ և համային հատկանիշներով, օրինականորեն հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ խանութներում, և գովազդն աջակցում է դրանց բարձրացնելով իրազեկությունը և խթանելով սպառումը:
Շվեդիայի կառավարությունը նաև կիրառում է համամասնական ակցիզային հարկ՝ անծուխ արտադրանքն ավելի մատչելի դարձնելով, քան սիգարետը։ Այս հարկային քաղաքականությունը, զուգորդված հանրային կրթական արշավների հետ, շվեդ սպառողներին հնարավորություն են տվել ավելի առողջ ընտրություն կատարել և նպաստել երկրի առաջատար դերին ծխախոտի վնասը նվազեցնելու գործում:
Իր ռազմավարության արդյունքում Շվեդիան ունի ծխախոտի հետ կապված հիվանդությունների ամենացածր ցուցանիշը ԵՄ-ում և 41 տոկոսով ցածր քաղցկեղով հիվանդությունների մակարդակ, քան մյուս եվրոպական երկրները․ «Մինչ Շվեդիան նշում է այս պատմական նվաճումը, մյուս երկրների մեծ մասը դեռ հեռու է ծխելը դադարեցնելու իրենց նպատակներին հասնելուց», – ասել է Հումանը:
Նրանց կոշտ, արգլելափակող քաղաքականությունը սահմանափակում է նիկոտինի ավելի քիչ վտանգավոր այլընտրանքների հասանելիությունը, ներառյալ բերանի միջոցով օգտագործվող նիկոտինային արտադրանքները և էլեկտրոնային սիգարետները: Այս ռեգրեսիվ քաղաքականությունը ծխողներին հեռացնում է պոտենցիալ կյանք փրկող գործիքներից և խոչընդոտում է ծխախոտի վնասը նվազեցնելու առաջընթացին: