ՖՈՏՈ․ Լաս Վեգասում կազմավորվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ԱՄՆ ևս մեկ քաղաքային խորհուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Վրեժ Շառոյանը (Սիրիա) և նախագահի օգնական Սարգիս Վաթյանը Հյուսիսային Ամերիկա աշխատանքային այցի շրջանակներում, Լաս Վեգասի արդեն բավականին հայաշատ քաղաքում, հանդիպումներ ունեցան նոր ձևավորված քաղաքային խորհրդի անդամների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Լաս Վեգասի քաղաքային խորհրդի նախագահ Հայկ Սահակյանը ներկայացնելով կատարված աշխատանքներն ասաց, որ արդեն ձևավորվել են ֆուտբոլի, բասկետբոլի և կանանց վոլեյբոլի թիմերը, ունեն նաև որոշ մարզիկներ անհատական մարզաձևերից: Ուրվագծվել է անհատ բարերաների այն շրջանակը ևս, ովքեր ֆինանսապես օգնելու են քաղաքային խորհրդին: Իշխան Զաքարյանը գոհունակությամբ նշեց, որ անցած տասն ամիսների ընթացքում կատարվել է լուրջ աշխատանք և այլևս կասկածից վեր է, որ ԱՄՆ ևս մեկ քաղաքի մարզիկներ կմասնակցեն ամառային խաղերին: Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահը վկայականներ հանձնեց Լաս Վեգասի քաղաքային խորհրդի առաջին քսան անդամներին:

Հաջորդ օրերի բավականին լուրջ և շահագրգիռ քննարկումների առանցքում նաև Համահայկական մարզական Վիլիջի շինարարության հետ կապված հարցն էր: Նախատեսվող «համերգ-հանգանակություն» միջոցառման շրջանակներում Իշխան Զաքարյանը, Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) և Վրեժ Շառոյանը (Սիրիա) հանդիպեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների , սիրված երգիչների հետ:

ՀԽՀԿ պատվիրակությունն առաջիկա օրերին ևս մի շարք կարևոր հանդիպումներ կունենա ու դեկտեմբերի 7-ին կավարտի աշխատանքային այցն ԱՄՆ:




Լրահոս