ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նաև պաշտոնից կազատի Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին, որովհետև այդ հարցը նախարարության ներսում քննարկվել է, և կա քաղաքական իշխանության համաձայնությունը, որ Ամբակում Գրիգորյանին հրաժեշտ տան։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։ Նոյեմբերի 5-ին, երբ Գալյանը նշանակվեց Նախարար, մոտ երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին, պաշտոնից ազատեց նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին. երեկ նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը լքեց պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դա դեռ սկիզբն է: Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից ու շարքը շարունակական է լինելու՝ իջնելով ներքև»:
Քնար Մանուկյան