ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին էլի անուններ են տվել, ովքեր ՔՊ-ի «ներսից» արտահոսք են թույլ տվել. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեղադրյալների շարքն ընդլայնվում է։

Նիկոլ Փաշինյանի մոտ թիմից արտահոսք կազմակերպածների էլի անուններ են հնչեցրել։

Այսպիսով, դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից հեռացվեց պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև բարոյական նորմերի խախտման համար։

Երեկ ՔՊ վերնախավը՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը և Արթուր Հովհաննիսյանը, մեկը մյուսին հերթ չտալով, խոսում էին, թե շոկի մեջ են Աղազարյանի մասին բացահայտումներից, ամաչել են, թե ինչեր են կարդացել, ինչ են բացահայտել Հովիկ Աղազարյանի մասին։

ՔՊ-ականները, սակայն, այդպես էլ չէին հստակեցնում, թե ինչ շոկային բացահայտումներ են արել և այդ ինչ արտահոսք է թույլ տվել Հովիկ Աղազարյանը, որի համար հեռացվեց ՔՊ-ից։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Հովիկ Աղազարյանից բացի էլի մեղադրյալների անուններ են հնչեցրել, ովքեր կասկածվում են թիմից արտահոսք կազմակերպելու համար։ Թե ովքեր են՝ դեռ անուններ չի նշվում, բայց Նիկոլ Փաշինյանը ուշիուշով հետևում է իր թիմակիցներին, որպեսզի հարմար պահի նրանց նույնպես պատժի։

Այս պատճառով էլ ՔՊ-ականները հիմա շատ վախեցած են, հեռախոսներից իրենց նամակագրություններն ու տեղեկություններն են ջնջում, որպեսզի եթե մի օր իրենց հեռախոսի պարունակությունն էլ հայտնվի Փաշինյանի սեղանին, ինչպես Աղազարյանի դեպքում եղավ, գոնե խայտառակ չլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Քրիստինա Մուշեղյան




Լրահոս