Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց․
«Թող իմ նամակագրությունը գնահատեն, թե ինչքանով են դրանք շոկային: Ես չեմ ասում՝ թող նայեն այն նամակագրությունը, որտեղ իմ վրա ինչ ճնշումներ են եղել, որ ես թիմից դուրս գամ պատերազմից հետո, դուրս գամ վարչապետի դեմ և ես ինչ պատասխաններ եմ տվել, դրանք պետք չէ նայել:
Հարցին՝ ո՞ւմ կողմից է եղել, նա վրդովված պատասխանեց. «Դե հիմա ի՞նչ կարևոր է, սեւ շան»:
Այն գրառումները, որտեղ, որ իմ վրա բազմաթիվ ճնշումներ են եղել, բազմաթիվ, այլ տիպի առաջարկություններ, և ես ինչ պատասխաններ եմ տվել, այդ մասը չկա երևի վարչապետի կամ վարչության սեղանին:
Ես չեմ ամաչում և համաձայն եմ նույնիսկ, որ կին լրագրող գա, բայց պինդ ներվերով, որ հասկանա, թե ինչը ինչոց է, որը որտեղից է, որ Աղազանյան Հովիկը հասկացել է, որ իր դիմաց ագենտ է և մաման լացացրել է։ Եղա՞վ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում