ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը հաստատեց ArmLur լրատվականի տեղեկությունը․ ովքեր են ՔՊ-ից արտահոսք կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեն Սիմոնյանը հաստատել է ArmLur լրատվականի տեղեկություն, որ ՔՊ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։

«Լինելու է հետաքննություն։ Մենք վարչության որոշում ունենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, հեռացվելու են թե՛ կուսակցությունից, թե՛ զբաղեցրած պաշտոնից»,- ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ArmLur.amտեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Հովիկ Աղազարյանից բացի էլի մեղադրյալների անուններ են հնչեցրել, ովքեր կասկածվում են թիմից արտահոսք կազմակերպելու համար։ Թե ովքեր են՝ դեռ անուններ չի նշվում, բայց Նիկոլ Փաշինյանը ուշիուշով հետևում է իր թիմակիցներին, որպեսզի հարմար պահի նրանց նույնպես պատժի։

Այս պատճառով էլ ՔՊ-ականները հիմա շատ վախեցած են, հեռախոսներից իրենց նամակագրություններն ու տեղեկություններն են ջնջում, որպեսզի եթե մի օր իրենց հեռախոսի պարունակությունն էլ հայտնվի Փաշինյանի սեղանին, ինչպես Աղազարյանի դեպքում եղավ, գոնե խայտառակ չլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս