Բլինքենը չի բացառել Վրաստանի իշխանությունների հանդեպ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Վրաստանի իշխանություններին երկրի եվրաինտեգրման կասեցման դեմ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնության համար: Նա հայտարարել է՝ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանության դեմ՝ ցույցերի մասնակիցներին հետապնդելու համար:

Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները հետաձգելու՝ Թբիլիսիի որոշման և ցուցարարների դեմ ուժի կիրառման պատճառով։

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ»։

Նա ընդգծել է, որ ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաներն էլ պատասխանատվության ենթարկվեն:




Լրահոս