Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի տեղաբաշխման ավարտի մասին:

Նախատեսվածից երկու ամիս շուտ Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 5 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%, մարման ժամկետը՝ համապատասխանաբար 2 եւ 3 տարի, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Տեղաբաշխման հայտերի ավելի քան 80%-ը ներկայացվել է Converse Mobile հարթակով` ֆիզիկական անձ հաճախորդների կողմից:
Առաջիկայում պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս