ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հարություն Հովհաննեսի Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 2-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ, նույն զորամասի հրամանատարի 2024 թվականի հունվարի 29-ի N 080 հրամանով 2024 թվականի փետրվարի 2-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ դիրքում՝ որպես դիրքի ավագ, ի թիվս այլնի՝ կրելով նաև դիրքին հատկացված դիզելային վառելիքի նպատակային և ճիշտ օգտագործման պատասխանատվություն և այդպիսով հանդիսանալով պաշտոնատար անձ, 2024 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ մարտական դիրքին հատկացված 50 լիտր դիզելային վառելիքը նախապես լցրել է պլաստմասե տարաների մեջ և Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ Սարգիս Միրզոյանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դրանք տեղափոխել է նույն մարտական դիրքի հարակից տարածք, որտեղ 1 լիտրը՝ 400 ՀՀ դրամի դիմաց վաճառել է Սարգիս Միրզոյանին:
Վերջինս, տեղեկացված լինելով դիզելային վառելիքի՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքի մասին և նախապես խոստանալով ձեռք բերել՝ այն վերբեռնել է իրեն պատկանող «Օպել Կոմբո» մակնիշի 11 VV 177» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ինչը 2024 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից:
Քնար Մանուկյան