Վարչապետի բացթողումները ճակատագրական չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականն այսօր Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից փորձեց պարզել` ո՞րն է եղել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ամենամեծ բացթողումը, որի պատճառով նա հրաժարական տվեց:

Կովալենկո Շահգալդյանի խոսքով`  ՀՀԿ ԳՄ-ի երեկվա նիստից  հետո Էդուարդ Շարմազանովը հստակ ասաց, որ դա նրա անձնական ցանկությունն է եղել:

«Ես էլ համակարծիք եմ  նրա ասածի  հետ»,- ասաց  Կոտայքի մարզպետը:

-Իսկ Տիգրան Սարգսյանի գործունեության մեջ  բացթողումներ եղե՞լ են:

-Ամեն մեկն էլ իր գործունեության մեջ  ունենում է բացթողումներ: Պարզապես բացթողումները դառնում են ճակատագրական, կամ  էլ չեն դառնում ճակատագրական: Չեմ կարծում` մեր վարչապետը ճակատագրական բացթողումներ է ունեցել:

-Պրն Շահգալդյան, երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԳՄ նիստից հետո  եղել է Կոտայքի մարզում: Արդյոք Ձեզ  հետ հանդիպե՞լ է:

-Ոչ, նման բան չի եղել: Հովիկ Աբրահամյանը Կոտայքի մարզում եղել է ՀՀԿ-ի նիստից առաջ:

-Իսկ Ձեզ հետ հանդիպում եղե՞լ է, թե ոչ:

-Ես Կոտայքի մարզպետի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն եմ: Ես ներկայացնում էի հաշվետվություն ՝ մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, որին ներկա  էր նաև Հովիկ Աբրահամյանը:

Սոնա Դավթյան

 




Լրահոս