ՖՈՏՈ․ Գողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. Գառնիի համայնքապետը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի վարչական տարածքում սարի քանդման աշխատանքների վերաբերյալ։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գառնիի համայնքապետարանի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում դեգրադացվել է 5811քմ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի կատարած հողի քանդման և հարթեցման աշխատանքների հետևանքով՝ 5732քմ գյուղատնտեսական նշանակության հողի բերրի շերտ։

Հողային աշխատանքները կատարվել են փաստաթղթային հիմքերի բացակայությամբ։

Գառնի համայնքի ղեկավար Տ.Պ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 50.000դր, ներկայացվել է 224.537դր շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի նկատմամբ՝ 30.000դր, ներկայացված շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջը կազմել է 221.484դր։




Լրահոս