««Բարսելոնան» արժանի է ՖԻՖԱ-ի կողմից պատիժ կրելուն» Ա. Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտնում է, որ «Բարսելոնան» արժանի է ՖԻՖԱ-ի կողմից պատիժ կրելուն:

«Ես համաձայն եմ պատժի հետ: Կատալոնացիները շատ թերահավատորեն էին վերաբերվում օրենքներին: Օրենքն այնպիսին է, որ չի թույլատրում պայմանագիր կնքել օտարազգի խաղացողների հետ` մինչև նրանց 16 տարին լրանալը, այն դեպքում, եթե նրանց ծնողները չեն տեղափոխվում տվյալ երկիր` գործուղման պատճառով:

Ամեն ինչ շատ պարզ է: Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է իմանալ` գնու՞մ են արդյոք ծնողները պրոֆեսիոնալ նպատակներից ելնելով,թե ոչ:

Հենց այդ պատճառով էլ առաջանում են քննարկումներ: Տվյալ դեպքում ՖԻՖԱ-ում պատճառաբանեցին այնպես, որ այն խաղացողների ծնողները, որոնք արդեն ունեին պայմանագիր «Բարսելոնայի» հետ, տեղափոխվել են Իսպանիա ` հենց ֆուտբոլի համար:

«Բարսելոնան» պատժվել է հենց այդ օրենքը չհարգելու պատճառով ու դա շատ օրինական է»: Նշենք նաև, որ «Բարսելոնան», իր հերթին, մտադիր է բողոքարկել ՖԻՖԱ-ի տվյալ որոշումը։




Լրահոս