ԳՇ նախկին պետի ապօրինի ծագում ունեցող գույքի գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան․ ով է դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը մտավ Հակակառուպցիոն դատարան: Գործը մակագրվել է դատավոր Աշխեն Ռուբեն Ղարսլյանին։

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

«Ազդարար» հարթակում հրապարակված հաղորդագրությունից, ԶՈՒ ԳՇ նախկին պետին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

Նշվում է, որ Արտակ Դավթյանը իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, հայտնել դիրքորոշում ու ներկայացնել հայտարարագիր։

Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել հոկտեմբերի 18-ին։

Քնար Մանուկյան




Լրահոս