ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ 17-ամյա տղաների սպանության դեպքով երիտասարդների են փախցնում․ աղմկահարույց սպանություններն ու հետախուզվողները:
2024 թվականի մարտի 12-ին «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի էին դաժանաբար սպանել , ինչի հետենաքով գործով կալանավորվել էին մի խումբ երիտասարդներ եւ դեռ ավելին ըստ նախաքնկան մարմնի գործով անգամ կային հետախուզվողներ։
Այս դեպքից հետո Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում 17-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարվել։ 4 անձ կալանավորվել է, 1 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ 17-ամյա տղաների սպանության գործով անցնողներին թաքցնում են:
Իսկ ահա 17-ամյա տղաների սպանությունները կապված են աղջկա հարցի հետ:
Նոր Խարբերդ համայնքում 17-ամյա երիտասարդին սպանել էին աղջկան SMS հաղորդագրություն ուղարկելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության համար։
Սակայն սա դեռ վերջ չէ: Անչափահասների սպանությունների դեպքերով վենդետա է եղել։
Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի՝ Նոր Խարբերդ բնակավայրի բնակչի ազգականը հաղորդում է ներկայացրել, որ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը մի քանի մեքենաներ խոչընդոտել են, ինչի պատճառով ինքը մեքենան վարել է հակառակ ուղղությամբ։ Այդ ժամանակ լսել է կրակոցի նմանվող ձայն, իսկ որոշ ժամանակ անց նկատել է, որ իր մեքենայի վրա առկա են վնասված հետքեր:
Բացի այդ, դեպքից օրեր անց հաղորդում է ստացվել նաև 17-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվող երիտասարդներից մեկի հորից, որ 2024թ․ նոյեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձը (անձինք) փորձել է հրկիզել Նոր Խարբերդ գյուղում գտնվող չբնակեցված իր տունը, սակայն այրվել է միայն տան պատուհանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան