![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/l-0x0wh-1670x973z-0.4707.jpeg)
Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց, որը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում:
Ըստ հիմնավորման՝ արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Ներկայումս հիշյալ հուշարձանի տարածքներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները, և շատերը չեն այցելում այդ վայրեր։
Արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, նաև արգելոցի ստեղծման արդյունքում ստեղծվելու են ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ, անցկացվելու է լուսավորություն։ Արգելոցի ստեղծման արդյունքում համայնքի ազգաբնակչությունը կարողանալու է իրացնել իր իսկ պատրաստած հուշանվերային արտադրանքը և ստանալ լրացուցիչ եկամուտ։
Բացի դրանից՝ հուշարձանների մեծ մասն ընդգրկված չէ զբոսաշրջային երթուղիներում, ուստի արգելոցների ստեղծման պարագայում իրականացվում է հանրահռչակման աշխատանքներ և դրանք ընդգրկվելու են զբոսաշրջային երթուղիներում։ Մշակութային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել և զարգացնել ոլորտը սպասարկող ենթակառուցվածքներ, որոնք կդառնան նոր ուղղություններ։