![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/l-0x86wh-2048x1194z-0.3838.jpeg)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի գործընկերների հետ։