Ավարտվել է շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջին խմբի 85-րդ առաջնությունը։
Առաջին տեղը 8,5 միավորով զբաղեցրել է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը։ 7,5 միավորով երկրորդ մրցանակակիր է դարձել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, իսկ եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը՝ 6,5 միավորով։