Մահափորձ է իրականացվել օրեր առաջ ձեւավորված Լիբիայի կառավարության ղեկավար Աբդել Ռահիմ ալ–Կիբի դեմ։ Մահափորձն իրականացվել է Տրիպոլիում, երբ վարչապետն ու նրան ուղեկցող պատվիրակությունը մուտք էր գործում պետական ռադիոընկերության շենք։ Անհայտ անձինք կրակ են բացել Լիբիայի նոր վարչապետի ուղղությամբ։ Վարչապետը չի տուժել, սակայն զոհվել են նրա պատվիրակության 2 անդամներ։ Բացի այդ, վիրավորվել է 5 մարդ։Անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել 2 անձանց, որոնք մասնակցել են մահափորձի իրականացմանը։
Մահափորձ Լիբիայի վարչապետի դեմ. կան զոհեր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ