Սպերցյանը հնարավոր է՝ տեղափոխվի ՊՍԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է՝ տեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է РБ Спорт-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո, սակայն «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում զրկվել թիմի առաջատարից:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Ատալանտան», բայց այդ ակումբից հերքել էին տեղեկությունը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Կրասնոդարից» ՊՍԺ էր տեղափոխվել ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր ունի ակումբի հետ։




Լրահոս