
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 12 մասնակից։
Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Էմին Օհանյանը։
Կանանց մրցաշարին կմասնակցեն Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 26-28-ը Նյու Յորքում։