Սիրիայի բանակի ստորաբաժանումները լքել են Համա քաղաքը այն բանից հետո, երբ հակակառավարական ուժերը կարողացել են ճեղքել պաշտպանական գիծը: Այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով սիրիացի զինվորականներին։
Հրամանատարությունը հայտնել է, որ խաղաղ բնակիչների կյանքը պահպանելու համար զորքերը վերաբաշխվել են քաղաքի տարածքներից դուրս գտնվող այլ դիրքերում։
Հինգշաբթի ավելի վաղ, ըստ AP-ի, հակակառավարական ուժերը հայտնել են, որ սիրիական բանակի հետ եռօրյա մարտերից հետո իրենց զորքերը մտել են Համա և շարժվում են դեպի քաղաքի կենտրոն։
Գործակալությունը հիշեցնում է, որ Համայում միանում են երկրի հյուսիս, արևելք և արևմուտք տանող ճանապարհները։ Համա նահանգը սահմանակից է ծովափնյա Լաթաքիա և Տարտուս նահանգներին։ Հոմս քաղաքը քաղաքից 40 կմ հարավ է, իսկ մայրաքաղաք Դամասկոսը՝ 200 կմ հեռավորության վրա։
Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել սիրիական Իդլիբ և Հալեպ նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր։