
Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ-ին մուծումների գծով և այն չվճարել երկու տարի շարունակ, իսկ այժմ պարտք կա 2024 թվականի համար, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին։ Այս մասին ՌԻԱ-ին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը։ Հետագա համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է Պանկինը:
Նրա խոսքով՝ «իրականում Հայաստանի պարտքը արտառոց բան չէ»։
«ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտք կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ ստիպված են եղել»,- պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։