Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլ ամսի երկրորդ կեսին կայցելի Հայաստան:
Մեկ շաբաթվա ընթացքում Րաֆֆին կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կտա հանրային դասախոսություն, կհանդիպի Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:
Րաֆֆի Գրիգորյանը և իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները և ծրագրերի դարանները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հասցեով ՝ tumo.org