«2023 թվականի մարտի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվել է «Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով․ ինչ է կատարվել» վերտառությամբ հոդվածը «Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ մրցույթը չեղարկվել էր Հրաչյա Սարգսյանի անմիջական հրահանգով։ Ավելին՝ Հրաչյա Սարգսյանը այդ ժամանակ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակում իր մտերիմ Հայկ Հովհաննիսյանին, որը կապի է դուրս գալիս չինական ընկերության հետ ու լծվում Երևանի տրանսպորտային համակարգը համալրելու «հայրենանվեր» գործին։
«Հայրենանվիրությունը կատարյալ չէր լինի, եթե հանրությանը մատուցած իրենց ծառայությունների համար պաշտոնյաները կանխավ իրենց «պարգևատրումը չկազմակերպեին»։ Այդ «պարգևատրումը» կազմակերպվել է արտարժույթի տատանումից օգտվելու միջոցով։ 150 ավտոբուսներից յուրաքանչյուրի համար վճարվել է 44․249․499 ՀՀ դրամ։ Հասկանալի է, որ չինացիներին ոչ թե հայկական դրամ է վճարվել, այլ ԱՄՆ դոլար։ 2021 թվականին յուրաքանչյուր ավտոբուսի գինը կազմել էր շուրջ 86 հազար ԱՄՆ դոլար՝ հաշվարկված 518 դրամ 1 դոլարի դիմաց կուրսով։ 2022 թվականին, երբ 1 դոլարի փոխարժեքը հավասար է եղել 405 դրամի, պայմանագրով նույն ավտոբուսի գինը կազմել է շուրջ 109 հազար ԱՄՆ դոլար։ Չեղարկված մրցույթի հետևանքով և նույն պայմաններով նոր մրցույթի անցկացման արդյունքում յուրաքանչյուր ավտոբուսի գինն ավելացել է ավելի քան 22 հազար ԱՄՆ դոլարով։
Ընդհանուր առմամբ 150 ավտոբուսները 2022 թվականին գնվել են մոտ 3․4 միլիոն ԱՄՆ դոլար ավել գումարով։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ չինական ընկերությունը վերը նշված գումարի չափով թանկացրել էր իր ապրանքը, սակայն դա այդպես չէ։ Պարզվում է՝ գնումը իրականացվել է Zhongtong Bus ընկերությունից, իսկ փոխանցումը կատարվել է վերջինիս դուստր՝ Beijing Strong Company ընկերությունից միջնորդ օֆշորային կազմակերպությանը, որը ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հենց այդ նպատակով։
Ըստ իրավապահ աղբյուրներից ստացած տեղեկության՝ առաջացած «միջնորդավճարը» կազմել է 30 տոկոս, որի մի մասը ստացվել է Դուբայում, իսկ տեղում գործերը «կարգի է բերել» վերը հիշատակված Հայկ Հովհաննիսյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ Դուբայում ապրող եղբոր հետ միասին»»։
Նկատի ունենալով, որ նշված տեղեկությունները ստացվել են չճշտված աղբյուրից, ուստի վերը նշված տեղեկությունները ՀԵՐՔՈՒՄ ԵՆՔ»։