
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 254 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կա տուժած։
Դեպքի վայր է ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 75 շենքի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։40-ին, մարվել՝ 08։45-ին։
Մասամբ այրվել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս. Գ.) սրահը և շարժիչի հատվածը։