ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միրզոյանը Փաշինյանից SMS է ստացել, որ թույլ չտա մեզ ծանոթանալ խաղաղության պայմանագրին. պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական տարին ենք ամփոփում իշխանությունների այն խոստումներով, որ գնում ենք «Խաղաղության պայմանագիր» կնքելու, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ մի բան չկա, ավելին՝ առաջադրված պահանջներ ենք տեսնում, որոնք տարիներ առաջ անհնար կլինեին պատկերացնել, խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Անթույլատրելի եմ համարում, որ մինչև հիմա հայ ժողովուրդը, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները տեղյակ չեն, թե ինչ բովանդակություն ունի այն փաստաթուղթը, որ այս իշխանությունները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե պատրաստ են գնալ և ստորագրել»,-նկատեց պատգամավորը:

Գրիգորյանի դիտարկմամբ՝ կան հարցեր, որոնց մասին իրենք պետք է տեղյակ լինեն, սակայն շատ հարցերից տեղյակ չեն. «Գիտեք, որ մեր խմբակցության 4 պատգամավորներով հայց ենք ներկայացրել, որպեսզի այդ ապօրինությունը չեղարկենք: Մենք հետևողական ենք լինելու, քանի որ անթույլատրելի է հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական զիջումների գնալը: Այսօր հայ հասարակության ամբողջ քննարկման առարկան են դարձրել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի մասին հարցերը, բայց հայ ժողովրդին վերաբերող փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Սա ուղղակի աբսուրդ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս